News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


24-ամյա Միթչ Կեմեթերը նշել է իր ծննդյան օրը` նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով: Հունիսի 12-ին նա հաղթահարել է բարդագույն երկարությունը` 222 մետր, բարակ ճոպանի վրայով, առանց ապահովագրության: Ռեկորդը արձանագրվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Մարզիկը երկու ամիս պատրաստվել է բարձրլեռնային Grüner See Alpine լճի վրայով անցմանը: Լճի ջերմաստիճանը կազմում է ընդամենը 5 աստիճան: Միթչը պատրաստության ժամանակ մի քանի անգամ ընկել էր լիճը: Նրա խոսքով, այնքան ցուրտ է եղել, որ բառերով փոխանցելն անհնար է:

Մարզիկի ընկերուհու խոսքով, ռեկորդի օրն իրավիճակն այնքան լարված է եղել, որ բոլորը վախեցել են բառ արտաբերել, գրում է Life News-ը:

Ինչպես պարզվել է հետագայում, սա Միթչի միակ ռեկորդը չէ: Նա մի քանի տարի առաջ անցել էր 25-մետրանոց ճոպանի վրայով, Քալիֆորնիայի Յոսեմիթե արգելոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ