News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմեդ ալ Սաբահը երկրի խորհրդարանի աշխատանքը մեկ ամսով դադարեցրել է:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս որոշումը պայմանավորված է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ ալ-Սալեհի` կառավարությունում ամենաազդեցիկ անձանցից  մեկի  եւ կառավարող դինաստիայի անդամի խորհրդարան այցով: Օրենսդիր մարմնում մեծամասնություն ունեցող ընդդիմադիր պատգամավորները մտադիր էին հարցեր ուղղել քաղաքացիության տրամադրման գործընթացում խախտումների հետ կապված:

Նշվում է, որ էմիրը նման քայլի գնացել է` երկրում քաղաքական ճգնաժամից խուսափելու  եւ կառավարության  ու պատգամավորների միջեւ բանակցությունների անցակացման համար: Այս քայլը համապատասխանում է երկրի սահմանադրությանը, որը թույլ է տալիս մինչեւ մեկ ամսով դադարեցնել կառավարության գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ