News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Օմսկի մարզի Ալեքսանդրովկա գյուղում, հունիսի 18-ին, երեք երեխա ընկել է ջրհորը, որոնցից երկուսը մահացել են, հաղորդում են քննչական կոմիտեի մարզային վարչությունից:

Աղջիկը եւ նրա երկու եղբայրները խաղացել են չաշխատող ջրհորի մոտ եւ ընկել ջրհորը: Տեղի բնակիչներին հաջողվել է փրկել տղաներից մեկին: Մյուս երկու երեխաները` 5-ամյա աղջնակն ու մեկ տարեկան տղան մահացել են:

Հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ մահ պատճառելը հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է առավելագույնը 4 տարվա ազատազրկում:

Հետաքննության ընթացքում քննչական մարմինները պարզել են, թե ում է պատկանում ջրհորը եւ արդյոք այն քանդելու գործընթացում պահպանվել են տեխնոլոգիական կանոնները:

Գնահատական կտրվի նաեւ ժնողների գործողություններին, ովքեր անուշադրության են մատնել երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ