News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կլինիկական մահվան վճակում է:

Եգիպտական  «ՄԵՆԱ» գործակալությունը հայտնում է, որ հունիսի 19-ին Կահիրեի Թորա բանտի հիվանդանոցում գտնվող Մուբարաքը կաթված է ստացել, որից հետո  տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները ախտորոշել են կլինիկական մահ եւ նախկին նախագահին միացրել են կենսաապահովման համակարգերին: Ըստ որոշ տվյալների` Մուբարաքի սիրտը կանգ է առել եւ որոշ ժամանակ չի արձագանքել սարքին:

Մինչդեռ, Եգիպտոսի Գերագույն ռազմական խորհրդի կազմի մեջ մտնող գեներալ Սայիդ Աբասը, որը ղեկավարում էր երկիրը անցումային շրջանում, հայտարարել է, որ «ցանկացած խոսակցություն, որ նա (Մուբարաք) կլինիկական մահ է տարել, անհեթեթ է», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այս տարվա հունիսի 2-ին Կահիրեի դատարանը երկիրը 30 տարի կառավարած Մուբարաքին մեղավոր էր ճանաչել ցուցարարների սպանության,  իշխանության չարաշահման, պետական միջոցները վատնելու, ինչպես նաեւ հարստացման նպատակով իր դիրքի անօրինական  օգտագործման մեջ, եւ դատապարտել էր նրան ցմահ բանտարկության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ