News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աղմկահարույց վամպիրական «Մթնշաղը» սագայի  22-ամյա դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, աղջիկն անցյալ տարվա ընթացքում վաստակել է 34,5 միլիոն դոլար: Սթյուարթը գլխավորել է ամերիկյան ազդեցիկ Forbs ամսագրի կազմած եւ հունիսի 19-ին հրապարակած վարկանիշը:

Երկրորդ տեղում է հայտնվել 39-ամյա Քեմերոն Դիազը, որը հարստացել է 34 միլիոն դոլարով: Forbs-ը նշում է, որ դերասանուհու ունեցվածքն աճել է  «Շատ վատ ուսուցչուհի» (2011) կինոնկարից հետո:

Երրորդ տեղն է զբաղեցրել Սանդրա Բալոքը, որը «Հակառակ կողմը» (2009) ֆիլմի համար  «Օսկար» էր ստացել կանացի լավագույն դերակատարման համար: Նա վաստակել է 25 միլիոն դոլար:

Չորրորդ տեղում է Անջելինա Ջոլին: Նրա եկամուտը կազմել է 20 միլիոն դոլար: Հաջորդում է Շերլիզ Թերոնը` 18 միլիոն դոլարով: Առաջին տասնյակի վերջին տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը` 11 միլիոն դոլար, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ