News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին:  Այս մասին այսօր` հունիսի 20-ին, ԱԺ-ում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա ընդամենն ասաց, որ դեմ են քվեարկելու եւ հեռացավ`հրաժարվելով պատասխանել այլ հարցերի, տճառաբանելով, որ կարեւոր գործ ունի:

Փոխարենը համաձայնեց մեր հարցերին պատասխանել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նշելով. «Ինձ հարցրեք եւ ես կասեմ, թե ով է դեմ քվեարկելու, ով` կողմ»: Նրա խոսքով, կառավարության ծրագիրն այնքան լավն է, որ բոլորն էլ կողմ են ուղղակի քաղաքական նկատառումներից ելնելով են դեմ քվեարկում:

«Ինչպե՞ս կարելի է դեմ քվեարկել օրինակ կոռուպցիայի դեմ պայքարին, աշխատատեղերի ստեղծմանը: Ուղղակի իրենք քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով դեմ են քվեարկում»,-ասաց Գալուստ Սահակյանը:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե մասնավորապես ՀԱԿ նեկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագարատյանը նշել է, որ ծրագրում բավականին լուրջ թերություններ կան, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Կառավարության ծրագիրը դեռ չգրված, ՀԱԿ-ը հայտարարեց, որ դեմ է, ինչի մասին է խոսքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ