News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

PKK-ի կողմից հունիսի 19-ի վաղ առավոտյան իրականացրած խոշոր հարձակումից ժամեր անց թուրքական կործանիչները մտել են Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռմբակոծության ենթարկել PKK-ի ճամբարները։

Firat գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 19-ին թուրքական կործանիչները ռմբակոծել են Թուրքիային սահմանակից Հյուսիսային Իրաքի շրջանները, որոնք գտնվում են PKK-ի վերահսկողության տակ։  Թուրքական ռազմական ավիացիան ռմբակոծությունները շարունակել է նաեւ հունիսի 20-ը։

Նշենք, որ հունիսի 19-ի վաղ առավոտյան PKK-ի զինյալները Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դաղլըջայի շրջանում 3 կետից համաժամանակյա հարձակման էր ենթարկել թուրքական զորամասերը։

Բախման հետեւանքով սպանվել էր 8 թուրք զինվորական, վիրավորվել՝ 19-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ