News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 04
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Հայաստանը համարժեք պատասխան է տվել Ադրբեջանի սադրանքներին: Այդ մասին, այսօր` հունիսի 20-ին, մամլո ասուլիսում հայտարարել է  «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: 

«Սահմանին հրադադարի խախտման հետեւանքով  յուրաքանչյուր մարդու  մահ ողբերգություն է: Սակայն Ադրբեջանը հրաժարվում է  դիպուկահարներին հեռացնել շփման  գծից, եւ հայկական կողմն անում է այն, ինչ եւ պետք է անի», - ընդգծել է Հարությունյանը:

Պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է ակնկալել, որ համաշխարհային հանրությունը վերջապես Ադրբեջանին կմատնանշի որպես հրադադարի ռեժիմի խախտող, փորձագետը նշել է, որ  գնահատականը մենք ինքներս պիտի տանք` չսպասելով, որ դա կանի ուրիշ որեւէ մեկը:

Հունիսի  առաջին օրերը նշանավորվեցին մի շարք սադրանքներով Ադրբեջանի կողմից: Հայկական կողմի պատասխան  միջոցառումներից հետո, ըստ որոշ տվյալների, ոչնչացվել են հարյուրից ավելի  ադրբեջանցի զինվորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ