News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տնտեսական ակտիվության եւ գործարար միջավայրի 2012 թ. երկրորդ եռամսյակի ինդեքսները բարելավվել են; Այդ մասին նշում է ՀՀ կենտրոնական բանկը:

Տնտեսական ակտիվության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է (102.3%)` պայմանավորված բոլոր ոլորտներով (բացառությամբ շինարարության): Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում:

Գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նույնպես աճել է՝ 118.4%: Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ շինարարության:

Նախորդ եռամսյակի համեմատությամբ՝ աշխատողների աճ առավելապես դիտվել է արդյունաբերության եւ առևտրի ոլորտներում, իսկ աշխատավարձի մակարդակի բարձրացում գրանցվել է սակավ թվով կազմակերպություններում:

Հարցված կազմակերպությունների 28.4%-ը գալիք եռամսյակում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, իսկ ընթացիկում իրականացրել է հարցվածների ընդամենը 21.4%-ը: Ներդրումների համար որպես հիմնական աղբյուր կրկին ծառայելու են տեղական բանկերից ստացված վարկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ