News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Apple ընկերության աշխատակիցները ղեկավարության խտրական քաղաքականության զոհ են դարձել: Ջորջիա նահանգում Apple Store-ը iPad-ը չի վաճառել գնորդուհուն միայն այն բանի համար, որ նա պարսկերեն է խոսել: Ջորջիայի համալսարանի 19-ամյա ուսանողուհի Սահար Սաբեթը տեղի ունեցածը վիրավորական է համարել եւ օգնության դիմել WSBTV-ի լրագրողներին:

Ինչպես հաղորդում է «Ռիդուսը», Սաբեթը նկարահանող խմբի հետ վերադարձել է Apple Store: Խանութի անձնակազմը հաստատել է փաստը եւ ներկայացել ընկերության ներքին կանոնադրությունը: «Արգելված ուղղություններ» բաժնում թվարկված են այն երկրները, որոնց հետ առեւտուրը ժամանակավորապես սառեցված է: Դրանց թվում են Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սուդանն ու Սիրիան:

Միջադեպը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ