News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 17-ին Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի գործով ձերբակալվածների թիվը, ըստ թերթի հավաստի տեղեկությունների, հասել է 6-ի:

«Մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ոստիկանները երեկ բերման են ենթարկել ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ: Ձերբակալվել են նաեւ ծեծող հրոսակախմբի անդամները՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը՝ Կյաժ մականունով:

Հիշեցնենք, որ գործով տուժողները 5-ն են. հոսպիտալի բժիշկներ՝ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ Վահե Ավետյանը, որը ծայրահեղ ծանր վիճակով պառկած է հիվանդանոցում: Նրա գլխում նոր հեմատոմա է հայտնաբերվել:

Տպել
Ամենաշատ