News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի քաղաքացի Նինա Պետրովան հունիսի 20-ին՝ ժամը 21։49-ին ահազանգել է ԱԻՆ «911» ծառայություն եւ հայտնել, որ գտնվում է Երեւանից մոտ 150 կմ հեռավորության վրա, իր համար անծանոթ վայրում, իրենից գողացել են փաստաթղթերն ու դրամական միջոցները. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին  ԱԻՆ մամուլի ծառայությունից,  դեպքի մասին տեղեկացվել է «1-02» ծառայությունը, ԱԱԾ-ը, Բուլղարիայի Հանրապետության դեսպանատունը:

ժամը 00։05-ի սահմաններում պարզվել է, որ Ն. Պետրովայի գտնվելու հավանական վայրերն են` Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Ջուջեւան, Ոսկեվան եւ Այգեհովիտ գյուղերը, որոնց գյուղապետերի օգնությամբ կազմակերպվել են որոնողական աշխատանքներ:

Ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Ն.Պետրովան գտնվում է Այգեհովիտ գյուղի հարակից «Համզասար» կոչվող հանդամասում` բնակիչ Վարդան Օհանյանին պատկանող տնակում, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ