News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման եւ գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Վանուշ Խանամիրյանի դուստր Գայանե Խանամիրյանին ՀՀ կառավարությունը կտրամադրի 2.27 մլն դրամ:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 22-ի նիստի օրակարգում; Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած տեղեկանքի` գումարը հատկացվում է Գ. Խանամիրյանի դիմում-խնդրանքի հիման վրա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, պարի պետական անսամբլի երկարամյա ղեկավար Վանուշ Խանամիրյանը մահացել է 2011 թ. հոկտեմբերի 5-ին` 84 տարեկան հասակում։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ