News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հունիսի 21-ին մասնակցել է  «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին, երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Է. Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար Գամինի Լակշման Պեյրիսի հետ էր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման ուղիներին, տնտեսական համագործակցությանը, մշակութային կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Շրի Լանկայի ԱԳ նախարարը ներկայացրել է  իր երկրում ընթացող ներազգային համերաշխության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ բարեփոխումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացման մասին: Նախարար Պեյրիսն իր հայաստանյան գործընկերոջը հարվիրել է այցելել Շրի Լանկա:

Գագաթաժողովի շրջանակներում Է. Նալբանդյանը մասնակցել է  նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, որը նվիրված էր կազմակերպության օրակարգային հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ