News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի ենթարկված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին, այսօր` հունիսի 22-ին, մամուլի ասուլիսում հայտնեց թիվ մեկ համալսարանական կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը:

«Նրանք թիվ 1 համալասարանական կլինիկա են տեղափոխվել հետտրավմատիկ շոկով, այժմ գտնվում են պարզ գիտակցության մեջ, վիճակը կայուն է: Նրանց երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ»,-ասաց նա, հավելելով, որ հիվանդները շարունակում են դինամիկ հետազոտությունները եւ ակտիվ բուժման փուլում են:

Նշենք, որ առավոտվանից հիվանդանոցում է երգիչ Թաթա Սիմոնյանը, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ չի տեսել իր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանին եւ չգիտի, թե երբ կտեղափոխեն հիվանդասենյակ: Վթարի հետ կապված այլ մանրամասների նա չցանկացավ անդրադառնալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըատ ԱԻՆ-ի տվյալների, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

NEWS.am-ի տեղեկություններով, Մարկ Սաղաթելյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ