News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հունիսի 22-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (Act Alliance) գլխավոր քարտուղար Ջոն Նդունային:

«Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությունը 140 երկրներում ունի 131 անդամ եւ գործունեություն է ծավալում արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ սոցիալական եւ զարգացման ոլորտներում:

Գարեգին Բ-ն կարեւորել է Եկեղեցիների փոխհամագործակցությունը զանազան ոլորտներում, ինչը նպաստում է համընդհանուր ջանքերի մեկտեղմանը եւ զորացնում առանձին Եկեղեցիներին ու նրանց հավատացյալներին իրենց հավատքի մեջ:

Իր հերթին համադաշնության գլխավոր քարտուղար Ջոն Նդունան ընդգծել է, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ եւ մեծապես շնորհակալ է համադաշնության անդամ Կլոր Սեղան հիմնադրամին ցուցաբերվող Հայ առաքելական եկեղեցու զորակցության համար:

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն մասնավոր մտահոգություն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առիթով, որոնց հետեւանքով սիրիաբնակ բազմաթիվ հայորդիներ ներգաղթում են Հայաստան: Այս առնչությամբ նա կոչ է արել միջեկեղեցական կառույցներին, այդ թվում նաեւ  «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնությանը անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել անօգնական վիճակում հայտնվող հայորդիներին:

Հանդիպման ավարտին Գարեգին Բ-ն, իր օրհնությունը բերելով համադաշնությանը, հաջողություններ մաղթեց կազմակերպության`  քրիստոնեական ոգին զորացնելու եւ մարդկության կյանքում բարիքներն առատացնելու առաքելությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ