News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի նոր կառավարության կազմում, որը ձեւավորվել է վերջերս, հայուհի է ընդգրկվել: Ըստ «ՍԱՆԱ» գործակալության կայքում հրապարակված ցուցակի`շրջակա միջավայրի պահպանության հարցերով պետական նախարար է նշանակվել Նազիրա Ֆարահ Սարգիսը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 23-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ձեւավորել է նոր կառավարություն:

Բոլոր գլխավոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները:

Նոր կառավարության կազմում են ընդգրկվել պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարությունների նախկին ղեկավարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ