News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դժվար է միաժամանակ գտնվել ոչ իշխանության մեջ, ոչ ընդդիմության: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա կարծիքով, հաշվի առնելով այդ դիրքորոշումը, ամբողջությամբ հասկանալի է կառավարության 5-ամյա ծրագրի նկատմամբ ԲՀԿ-ի քննադատությունը:

Ընդ որում, այդ քննադատության համատեքստում, Զաքարյանը խորհուրդ տվեց նկատի ունենալ, որ ԲՀԿ-ն, լինելով կոալիցիայի մաս եւ ունենալով նախարարական պորտֆելներ, տնօրինում էր բյուջետային միջոցների 35 տոկոսը: Աշխատանքի եւ սոցապնախարարությունն իր ծախսերի ծավալով 1-ին տեղում է, իսկ առողջապահության նախարարությունը` 4-րդ:

«Կառավարության ծրագիրն իրատեսական եմ համարում: Մենք երբեք հանդես չենք եկել մերկապարանոց բարեփոխումների օգտին: Մեզ համար բերափոխումներն առաջին հերթին արդյունքներն են, իսկ մեր ծրագրերի արդյունքները մենք կարող ենք գնահատել 5 տարի անց»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ կառավարության ծրագրի իրատեսական լինելու մասին է վկայում այն, որ այնտեղ հաշվի են առնվել հնարավոր ռիսկերը եւ դրանց հաղթահարման ուղիները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ