News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը նոր Google Coordinate ծառայություն է առաջարկել, որի օգնությամբ կարելի է հետեւել տեղանքին եւ համակարգել ընկերութունների աշխատակիցների գործողություններն ու երթուղիները:

 Նոր համակարգը բավականին  օգտակար կլինի, օրինակ, բեռնափոխադրումների, պիցցայի մատակարարման դեպքում:

Ծառայության շնորհիվ ադմինիստրատորը համապատասխան պատվերն ստանալով` կարող է ավելի լավ տեսնել իր աշխատակիցների գտնվելու վայրը, որոշել, թե ով է նրանցից ազատ եւ տվյալ պահին ով է գտնվում անհրաժեշտ վայրին մոտ ամենից շուտ, այդպիսով էականորեն ավելացնելով առաջարկվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը, հայտնում է Androids.ru-ն:

Ընկերությունն առաջարկում է  Google Coordinate ծառայության երկու տարբերակ. աշխատակիցների համար բջջային եւ համացանցային տարբերակ ադմինիստրատորների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ