News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հունիսի 25-ին, ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդները որպրես հարեւաններ կապված են անցյալով, ներկայով եւ ապագայով, ինչը բեղուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Դեսպան Ռեիսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ ընդգծել է, որ Իրանի իշխանությունները մեծապես կարեւորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ առումով նշվել է, որ հանձնաժողովը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ