News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր «Պահանջում ենք բացահայտել Մարտի 1-ը եւ պատժել մեղավորներին» վերտառությամբ խումբ են ստեղծել` ի պատասխան Հատուկ քննչական ծառայության պնդման, թե այդ քրեական գործի քննության ընթացքի մասին տեղեկություններ չեն հրապարակվում, քանի որ չկա հասարակական պահանջ:  Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանին երեկ մեր թղթակիցը հարցրել է` արդյո՞ք սոցիալական ցանցում բացված խումբը ինքը դիտարկում է որպես հասարակական պահանջ, եւ դրանից հետո ՀՔԾ-ում կվերականգնվե՞ն հանդիպումները լրագրողների հետ: Ջանազյանը նախ ասել է, որ իրեն սխալ են հասկացել, իրականում ինքը ցանկացել էր ասել, որ հանդիպումները չեն կազմակերպվում, քանի որ հրապարակման ենթակա նորություններ չկան: «Մեր վերջին ծավալուն զեկույցից հետո նոր բան չկա»,- երեկ արդարացել է Ջանազյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:
 

Տպել
Ամենաշատ