News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կաշառակերության դեմ  ռուս հայտնի պայքարող Ալեքսեյ Նավալնիի բլոգը Twitter-ում կոտրել են հունիսի 26-ի գիշերը: Այդ մասին իր բլոգում հայտնել է Նավալնիի մամլո քարտուղար Աննա Վեդուտան:

Նավալնիի «Կենդանի ամսագիր» բլոգում ավելի ուշ հաղորդագրություն էր հայտնվել. «Կոտրել են իմ էլեկտրոնային հասցեն եւ թվիթերը: Ակնհայտ է` համակարգիչ այփադների միջոցով, որոնք առգրավել էին խուզարկության ժամանակ: Ահա այդպիսին է Հետաքննիչ հանձնաժողովը»:

Գիշերը Նավալնիի միկրոբլոգում հայտնվել են  հայհոյանքներով լի արտահայտություններ, որոնք հայտնում էին, որ Նավալնին աշխատում է Կրեմլի համար, որի համար էլ ստացել է «Աերոֆլոտի» տնօրենների խորհրդի անդամի պաշտոն, հայտնում է  «utro.ru»-ն:

«Էխո Մոսկվի»  ռադիոն նշում է, որ անհայտ անձն Ալեքսեյ Նավալնու անունից մինչեւ հիմա շարունակում է վիրավորել Թվիթերից օգտվողներին եւ հայհոյանքները դադարեցնել ոչ մի կերպ չի հաջողվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ