News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


«Մաշինա վրեմենի» խմբի կիթառահար Եվգենի Մարգուլիսը երկրորդ անգամ լքել է խումբը: Ինչպես ասված է խմբի կայքում, դա տեղի է ունեցել հունիսի 25-ին: Հեռացման պատճառներն առայժմ չեն հաղորդվում:

Հաղորդագրությունում ասվում է, որ խումբը մինչեւ աշուն կշարունակի ելույթները ներկա տեսքով, իսկ սեպտեմբերին կվերադառնա նորացված կազմով:

Եվգենի Մարգուլիսը «Մաշինա վրեմենի» է եկել 1975թ., սակայն 1979-ին լքել է`գնալով «Հարություն» խումբ: Նախքան 1989թ. «Մաշինա վրեմենի» վերադառնալը նա հասցրել է աշխատել  «Արաքս», «Աերոբուս» եւ «Շանհայ» խմբերում, գրում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ