News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանները վերջին օրվա ընթացքում մեծ քանակությամբ զինամթերք են առգրավել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հարուցված մի քրեական գործով   Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ հունիսի 25-ին, ժամը 08.00-ին, 69-ամյա Ժորա Մ.-ի տանը, խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 2 ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 34 փամփուշտ եւ 3 պարկուճ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ քրեական գործի  շրջանակներում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ հունիսի 25-ին, ժամը 08.00-ին, 26-ամյա Արամայիս Թ.-ի տանը խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 92, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 789  փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 30-ական փամփուշտով, ինքնաձիգ մաքրելու պարագաներ, 2 տուփ վառոդ, 1 լուսաազդանշանային հրթիռ,   25 սմ երկարությամբ բիքֆորդյան 3 քուղ, 8 հատ 75 գ տրոտիլ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է նախաքննություն:

Հունիսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, զինամթերք պահելու կասկածանքով, Կրուպսկայա փողոցից բերման են ենթարկել 31-ամյա, նախկինում դատված Տելման Կ.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 7 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Հունիսի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի  բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, Զարթոնք գյուղի սկզբնամասում 43-ամյա Արմեն Բ.-ի մոտից հայտնաբերել եւ առգրավել են ապօրինի պահվող   16 տրամաչափի «ԲՈւՄ» տեսակի երկփողանի որսորդական հրացան` 2 դատարկ պարկուճներով:

Ըստ Արմեն Բ.-ի՝  հայտնաբերվածը պատկանում է հանգուցյալ հորը:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ