News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը թուրքական օդուժի ինքնաթիռի հետ կատարված միջադեպի պատասխանատվությունը, երբ թուրքական օդանավը խախտել էր Սիրիայի օդային տարածքը եւ խփվել, դրել է Էրդողանի կառավարության վրա, կոչ անելով հրաժարական տալ:

Թուրքիայի Կոմկուսի կենտկոմի հայտարարությունում ասվում է, որ Սիրիայի օդային տարածքը խախտելը ստոր սադրանք է, որը կազմակերպել էր Էրդողանի կառավարությունը` ԱՄՆ-ի եւ Իսրայելի աջակցությամբ, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Թուրք կոմունիստները նշել են, որ սա Թուրքիայի կառավարության առաջին սադրանքը չէ Սիրիայի հանդեպ, ապա ընդգծել, որ Թուրքիայի տարածքում տեղակայված ճամբարներում գրոհայինների են պատրաստում եւ ուղարկում Սիրիա, ինչպես նաեւ տեղի է ունենում զենքի ապօրինի առաքում Սիրիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ