News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 308 հանցագործություն, այն դեպքում, երբ 2011-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 230: Այս մասին, այսօր` հունիսի 26-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ Սերոբ Հարությունյանը:

Նրա խոսքով, 2011 թվականի ընթացքում բացահայտվել է 1525 հանցագործություն, որոնք կապված են եղել թմրամիջոցների հետ, 2010-ին` 1524 հանցագործություն:

Բացի այդ, այս տարվա առաջին եռամսյակում ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են 44,8 կգ թմրամիջոցներ, 2011-ին` 128 կգ:

Հարցին, թե արդյոք Հայաստանը տարանցիկ երկի՞ր է թմրամիջոցների տեղափոխման համար, Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանը տարանցիկ երկիր է այնքանով, որքանով հաջողվել է թմրամիջոցներ հայտնաբերել մաքսակետերում: Միանշանակ չի կարելի հայտարարել, որ Հայաստանը թմրամիջոցների համար տարանցիկ երկիր է»:

Նշենք, որ հունիսի 26-ին նշվում է թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այն նշվում է 1987 թվականից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ