News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային եղանակով: Այդ մասին, այսօր` հունիսի 26-ին, Երեւանում հայտարարել է  Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:

Ընդգծելով, որ դա շատ բարդ խնդիր է` Ֆիշերը նկատել է, թե ծանոթ է տարբեր կողմերի դիրքորոշումներին:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Ֆիշերն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշման հետ ծանոթացել է կես տարի տարի առաջ, ծանոթ է նաեւ թուրքական դիրքորոշմանը, իսկ այժմ ծանոթացավ Հայաստանի տեակետին հարցի վերաբերյալ:

«Ես հարյուր տոկոսով պաշտպանում ենք սկզբունքը, ըստ որի նման խնդիրը, երբ խոսք է գնում հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին, չի կարող լուծվել ուժի դիրքերից»,- ասել է Ավստրիայի նախագահը` ընդգծելով շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու անհրաժեշտությունը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է շարունակի ջանքերը: Միջնորդները պոտենցիալ ունեն խնդրի լուծման համար, բայց հարկավոր է համբերություն, ամփոփել է Ֆիշերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ