News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էրեբունի ամրոցում 2008 թվականից կյանքի կոչված հայ-ֆրանսիական համագործակցությունը կշարունակվի  2012-2015 թվականներին` դառնալով պատմամշակութային ժառանգության բնագավառում համագործակցության հաջողված օրինակ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից NEWS.am-ին հայտնում են, որ հայ եւ ֆրանսիացի մասնագետները կշարունակեն միասին բացահայտել ուրարտական քաղաք-ամրոցի մինչ օրս անհայտ էջերը` պատասխանելով ժամանակի ընթացքում ամրոցի  ճարտարապետական հորինվածքի կրած փոփոխությունների եւ հնագիտական գտածոների հետ կապված բազմաթիվ հարցերի:

2012թ. հունիսի 5-ից Էրեբունի ամրոցում վերսկսված պեղումների 1-ին գործաշրջանը կավարտվի հունիսի 30-ին:

Լրատվամիջովների համար արշավախմբի արդյունքները կամփոփվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հունիսի 28-ին, ժամը` 11:00-ին հրավիրվող  մամուլի կոնֆերանսում:

Կոնֆերանսին կմասնակցեն արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, տնօրենի տեղակալ Արաքսի Մեշինյանը, ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը եւ հնագետ  Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ