News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ մշակութային հարաբերությունների զարգացմամբ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերն, այսօր` հունիսի 26-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: Նշենք, որ սա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նա նկատել է, որ բավարարված է համագործակցության առկա մակարդակով եւ հավելել է, թե հետաքրքրող հարցերի շրջանակ քննարկվել են երեկ եւ այսօր, նախատեսված են այլ հանդիպումներ:

«Մենք ցանկանում ենք տարբեր ոլորտներում ավելի շատ մերձեցում եւ համագործակցություն փոխհամաձայնության ոգով»,- նկատել է Ֆիշերը` հույս հայտնելով, որ հայ-ավստրիական բիզնես-համաժողովը հաջող կընթանա:

Խոսելով Հայաստանի երեքհազարամյա պատմության մասին` Ավստրիայի նախագահն ընդգծել է, թե իր երկիրը շահագրգիռ է մշակութային կապերի զարգացման գործում: «Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է, որ նպաստել է քրիստոնեության տարածմանը»,- ասել է Ֆիշերը` հավելելով, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ