News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական հակահետախուզության MI-5-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Էվանսը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել.  «Արաբական գարունը» Միացյալ Թագավորությունում ահաբեկչական սպառնալիքի աճի պատճառ դարձավ:

Արեւմտյան երկրները ողջունում էին Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների դեպքերը` հայտարարելով, որ դրանք տարածաշրջանում կամրապնդեն ժողովրդավարությունը, նշում է «Ռոսիսկայա գազետան»:

Սակայն, ըստ Էվանսի, արաբական աշխարհի երկրներում անկայուն իրավիճակը «բարենպաստ միջավայր» ստեղծեց «Ալ Կաիդայի» համար: Նրա խոսքով` պոտենցիալ ահաբեկիչներն ուղեւորվում են այդ երկրներ` ապստամբ գործունեության փորձ ստանալու համար:

«Նրանցից ոմանք վերադառնում են Բրիտանիա եւ տեղում սպառնալիք ստեղծում: Դեպքերի նման զարգացումը մեզ համար նոր եւ տագնապալի է: Եւ իրավիճակը կարող է վատթարանալ», - նշել է Էվանսը, որը վերջին երկու տարիներին առաջին անգամ հանդես է եկել հանրության առջեւ:

Նրա տվյալներով` այժմ «Ալ Կաիդայի» ազդեցությունը Աֆղանստանից եւ Պակիստանից տեղափոխվում է Եմեն, Սոմալի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ:

Բրիտանական հետախուզության պետը նաեւ հայտարարել է, որ համացանցում նպատակամղված կերպով աճում է հաքերային հարձակումների հաճախականությունը, ինչն սպառնում է Բրիտանիայի տեղեկատվական անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ