News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Boeing, Gulfstream եւ NASA ընկերությունները առաջիկայում ներկայացնելու են քաղաքացիական ավիացիայի արտառոց ինքնաթիռ:

Նոր օդանավը կարող է զարգացնել մինչեւ ժամում 4 հազար կմ/ժամ արագություն: Նախկին գերձայնային ինքնաթիռները` Տու-144 եւ «Կոնկորդը» զարգացնում են երկու անգամ քիչ` մոտ 2300 կմ/ժամ:

Ենթադրվում է, որ առաջին մոդելները Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում վաճառվելու են «Դեպի ԱՄՆ եւ հետ մեկ օրում» կարգախոսով: Օդանավը կարող է մինչեւ 19 հազար կմ մնալ օդում, ինչը թույլ կտա Լոնդոնից Սիդնեյ հասնել չորս ժամում: Այժմ թռիչքը տեւում է 20 ժամ:

Արդեն հաջորդ ամիս ինքնաթիռի նախատիպը կլինի Ֆարնբորոյի ավիասրահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ