News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Արգենտինացի 57-ամյա եպիսկոպոս Ֆերնանդո Բարգալյոն հրաժարական է տվել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է նրա լուսանկարը մի կնոջ հետ` Մեքսիկայի շքեղ ծովափերից մեկում: Լուսանկարներում նա լողում է լողավազանում ինչ-որ շիկահերի հետ եւ գրկում նրան:

Ինքը` եպիսկոպոսը խոստովանել է, որ իրենք սիրային կապի մեջ են: Սկզբում նա պնդում էր, որ դա, պարզապես, մանկության ընկեր է: Որոշ տվյալներով, այդ կինը ռեստորանի սեփականատեր է, հաղորդում է AFP-ն:

Բարգալյոյի հետ կապված միջադեպը թվով երկրորդն է Վիլլարեջեում իտալական միսիոներական կոմունայի հիմնադիրներ Լուիջի Պրադինի եւ Մարիա Լուիջի Կորոնայի հրաժարականներից հետո:

Հայտնի է դարձել, որ Պրանդին Հարավային Ամերիկայում աշխատանքի ժամանակ ինտիպ կապի մեջ էր միսիոներուհիների հետ:

Այդ սկանդալները ստիպեցին կրկին անդրադառնալ հոգեւորականներին ամուսնանալու թույլտվություն տալու անհրաժեշտությանը, սակայն Հռոմի Պապ բենեդիկտոս XVI-ը կտրականապես դեմ է դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ