News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Մնացական Մնացականյանը հանդիպել են ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր այդ քաղաքի Միավորման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սանդոզը:

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը, որը, նրա բնորոշմամբ, համապետական ակտիվ հարաբերություններից վերածվել է երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության: ՀՀԿ խմբակցության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ միջպետական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում հատկապես տարածաշրջանային համագործակցության ասպարեզում իրականացվող իրատեսական քայլերով:

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը տեղեկացրել է, որ Բուրգ լե Վալանսը եւ Թալինը քույր քաղաքներ են, եւ իր` Թալինի քաղաքապետ եղած տարիներին ֆրանսիացիները երկարատեւ զարգացման լուրջ ծրագրեր են իրականացրել Թալինում հատկապես սպասարկման ոլորտում: Այդ համագործակցությունն այսօր էլ շարունակվում է:

Ժան-Պիեռ Սանդոզը նույնպես կարեւորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը եւ Ֆրանսիայում, մասնավորապես Բուրգ լե Վալանսում հայկական համայնքի ակտիվ դերակատարությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում` այդ ակտիվությամբ պայմանավորելով նաեւ Հայաստանի համայնքների, մասնավորապես` Թալինի  հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ֆրանսիական տարածաշրջանային կապերի զարգացմանը, նոր ծրագրերի իրականացմանը եւ այդ համատեքստում ՀՀ Ազգային ժողովի հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ