News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն, այսօր` հունիսի 26-ին, հանդիպել է «Amnesty international» կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսի եւ համակարգող Նատալյա Նոզաձեի հետ:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը կարեւորել է մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ զարգացման գործում միջազգային դերակատարություն ունեցող կազմակերպության գործունեությունը: Խոսելով կատարված բարեփոխումներից` հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանը մարդու իրավունքների եւ ազատությունների, լրատվամիջոցների ազատ գործունեության, հասարակական-քաղաքական ակտիվության դրսեւորման ոլորտներում հասել է մեծ հաջողությունների: Նշվել է, որ մարդու իրավունքների ոլորտը շարունակում է մնալ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Կարեւորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ չորրորդ գումարման խորհրդարանը 100-ից ավելի ՀԿ-ների հետ ուներ հուշագիր, որի համաձայն` վերջիններիս ներկայացուցիչները մասնակցում էին մշտական հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, հանդես գալիս տարբեր առաջարկություններով` առաջ քաշելով մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտին վերաբերող հարցեր: Այս գումարման խորհրդարանում եւս նախատեսվում է ակտիվորեն աշխատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Դավիթ Դիազ Ժորեսը տեղեկացրել է, որ Հայաստան այցի նպատակն է ուսումնասիրել մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոլորտները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ  պատրաստակամ են համագործակցության, եւ հույս հայտնել, որ Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպության ուսումնասիրությունները կլինեն բաց եւ ճշմարիտ: Արտակ Զաքարյանն առաջարկել է նաեւ ուսումնասիրել չճանաչված պետություններում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող խնդիրները:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ