News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստեղծվել է ռեալ հնարավորություն Ազգային Ժողովում ռեժիմի դեմ միավորելու բոլոր ոչ կոալիցիոն ուժերին եւ միասնական ակտիվացնել ժողովրդի հանրահավաքային պայքարը: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Շատ հետաքրքիր ժամանակներ են սկսվել Հայաստանում: Երեք օր շարունակ մեր հասարակությունն ականատես էր, թե ինչպես ընդամենը 7 ժողովրդական պատգամավոր կարողացավ կառավարությանը եւ կոալիցիային պահել ծանր դրության մեջ, այնպես, որ ըստ մամուլի, վարչապետը հայտնվել է ընկճախտի մեջ: Նրանց վիճակը կարելի է հասկանալ, տարիներ շարունակ նրանք անպատժելիորեն թալանել են ժողովրդին, բայց խորհրդարանում ներկայացել որպես ինտելեկտուալ, եւ ժողովրդի մասին մտածող մարդիկ»,- նշել է Զուրաբյանն ու հավելել. «Նրանք կարկամում են գունատվում են, երբ վերջապես Ազգային ժողովում լսվում է ճշմարիտ խոսքը: Նրանց երեսին ասվեց, որ նրանք գողերի եւ թալանչիների կառավարություն են: Ես չգիտեմ, թե որքան շուտ այդ ընկճախտը վարչապետից կանցնի նախագահին, բայց մենք պետք է անվստահություն հայտնենք գործող վարչախմբին` ի դեմս նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի»:

Զուրաբյանը նշել է, որ միակ ուժը ՀԱԿ-ն է, որ կարող է լինել ժողովրդի պայքարի լոկոմոտիվը:

Հայտնի դերասան Երվանդ Մանարյանն անդրադարձել է «Հարսնաքարի» միջադեպին: «Խստորեն պիտի պատժվի նա, ով դա հովանավորել է: Իսկ հովանավորել է նա, ով ամենավերեւում է կանգնած: Գործող նախագահն այս դեպքից հետո պետք է հրաժարական տա եւ անցկացվեն նոր նախագահական ընտրություններ»,- նշեց Երվանդ Մանարյանը, եւ ժողովրդին կոչ արեց Բարձրյալից խնդրել, որ ծանր վիճակում գտնվող հայ սպայի կյանքը պահպանի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ