News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիան կզգա Թուրքիայի զայրույթը: Այս մասին, այսօր` հունիսի 26-ին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Դամասկոսի հասցեին հանդես գալով սպառնալիքներով եւ մեղադրանքներով:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, թուրք գործիչն իր ելույթում հայտարարել է, որ Սիրիայում իշխում է բռնի իշխանությունը, ով սպանում է սեփական ժողովրդին` երեխաների, ծերերի ու կանանց:

«Թող յուրաքանչյուրն իմանա, որ Թուրքիան  որքան  ուժեղ է ընկերության մեջ, այնքան էլ խիստ է զայրույթի մեջ: Թող մեր սառնասրտությունը չխաբի որոշ մարդկանց», - ասել է Էրդողանն՝ ընդգծելով, որ թուրքական օդուժի ինքնաթիռը իբր թե  խփվել է  ոչ թե ողբերգական սխալի հետեւանքով, այլ կանխամտածված:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունն անվանել է  «թշնամական ակտ»:

«Այսօրվանից սիրիական կողմից ամեն մի սադրանք կդիտարկվի որպես  ռազմական վտանգ, թուրք զինվորները կպատասխանեն դրանց», - Էրդողանին է մեջբերել «Ազատություն» ռադիոկայանը: Նա նաեւ մեկնաբանել է ռուսական կողմի հայտարարությունը Սիրիայի հարցով, նշելով, որ թուրքական կողմի տվյալներով, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի «լավագույն  ցանկությունները չեն  հաստատվում»:

Բացի այդ,  Թուրքիայի վարչապետը գոհունակություն է հայտնել սիրիական հակաօդային պաշտպանության կողմից  թուրքական F-4 Phantom ինքնաթիռի հետ կապված պատահարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ