News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երեւանյան խճուղու 2-րդ նրբանցքի բնակիչ, 62-ամյա Ռաֆիկ Գյուրջյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Ժամը 21.10-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ կշարունակվեն առավոտյան:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ