News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Վրաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլը եւ Միխայիլ Սահակաշվիլին Ստամբուլում քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման հարցեր: Հանդիպումը կայացել է ՍԾՏՀ-ի շրջանակում:

Նախագահները քննարկել են նաեւ տարածաշրջանի էներգետիկական եւ տրանսպորտային նախագծերի իրագործման հարցեր:

Շոշափվել են երկկողմ հարաբերությունների եւ Վրաստանին ՆԱՏՕ-ում ներգրավվելիս աջակցելու հարցեր, գրում է «Թրենդը»:

Գագաթաժողովի շրջանակում Սահակաշվիլին հանդիպել է նաեւ Մոլդովայի նախագահի եւ Ուկրաինայի փոխվարչապետի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ