News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանում ձերբակալել են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի երկու ներկայացուցիչների: ՆԳՆ վարկածի համաձայն, նրանք փորձել են հավաքագրել ՆԳՆ հակահետախուզության վարչության երկու օպերատիվ աշխատակիցների:

ՆԳՆ վերլուծական վարչության տնօրեն Շոթա Ուտիաշվիլին լրագրողներին գաղտն տեսագրություն է ցույց տվել, որում երեւում է, թե ինչպես են ձերբակալվածներ Իրակլի Պերտենավան եւ Զուրաբ Պիպիան գումար առաջարկում Կախա Բահաթուրիային տեղեկատվության համար:

«Սա ընդդիմության կողմից մեր աշխատակիցներին հավաքագրելու երկրորդ փորձն է վերջին մեկ շաբաթում»,- ընդգծել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, ձերբակալվածները ցանկացել են իմանալ նախատեսված օպերատիվ-քննչական գործողությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ