Վրացական Քութայիսի քաղաքում «խոզի գրիպից» դեկտեմբերի 23-ին մահացել է եւս մեկ երիտասարդ կին՝ 29-մյա Սոպո Մաչարիշվիլին, հայտնում է «GHN»-ը: Նա տեղափոխվել է հիվանդանոց դեկտեմբերի 22-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում, եւ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» լաբորատոր հաստատված 950 դեպք: Ներկայումս ծանր վիճակում է գտնվում 29-ամյա մի տղամարդ, որը բուժումէ ստանում Զուգդիդիում:
Սա արդեն Վրաստանում վարակից մահանալու 8-րդ դեպքն է: