News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, հունիսի 28-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Անտալ Խերդիչը:

Մինչ դիտարկման վայր մեկնելը Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ ներկայացուցիչներին ներկայացվել են հայ-ադրբեջանական պետական սահմանում տիրող իրավիճակը, հունիսին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, ինչպես նաեւ ադրբեջանական դիպուկահարների գործողություններին ու սադրանքներին վերաբերող փաստեր:

Այնուհետեւ հայկական կողմի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մեկնել են դիտարկման տեղանք եւ ռադիոկապ հաստատել ադրբեջանական կողմի հետ` միմյանց տալով անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա` ռադիոկապի միջոցով: Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է սահմանը հատելու եւ անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից:

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ