News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավում սողանքները հանգեցրել են 50 մարդու մահվան, 42-ն անհետ կորել են:

Հեղեղներն ու սողանքները հունիսի  20-ից մինչ օրս վնասներ են հասցրել չինական պետության 11 նահանգների եւ շրջանների:

ՉԺՀ-ի իշխանությունները, զոհերի թիվը հնարավորինս նվազեցնելու նպատակով, երկրի վտանգավոր շրջաններից 440 հազար մարդու տարհանելու որոշում են կայացրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Չինաստանի մի շարք շրջաններում վերջին շաբաթներին տեղատարափ անձրեւներ են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրանց հետեւանքով առաջացած ջրհեղեղներից զոհվել էին ՉԺՀ-ի տասից ավելի բնակիչներ, այս կամ այն չափով տուժել էր մի քանի միլիոն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ