News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ.

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:  Ձեզ մաղթում եմ քաջառողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն», -ասված է Յանուկովիչի շնորհավորական նամակում, որը հրապարակվել է պաշտոնական կայքում:

«Պետք է նշեմ Ձեր ծանրակշիռ ներդրումը տարբեր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության ընդլայնման դրական դինամիկայի, մեր ժողովուրդների միջեւ գործընկերային եւ բարեկամական ավանդական կապերի ամրապնդման հարցում:

Գնահատում եմ մեր անձնական բարեկամական շփումնրը, որոնք նպաստում են մեր երկու պետությունների փոխգործակցության զարգացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ