News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոլանդացի գիտնականներին տոմոգրաֆի օգնությամբ հաջողվել է «հրաշք» գործել` կարդալ մարդկանց մտքերը:

Pitbit.ru-ի փոխանցմամբ, Մաաստրիխտի համալսարանի նյարդաֆիզիոլոգիայի մասնագետները նոր տեխնոլոգիա են ներկայացրել, որը տառացիորեն կարող է «կարդալ» եւ թղթի վրա «գրանցել» մարդկային մտքերը: Անմիջապես «մտքեր կարդալով» զբաղվում է կատարելագործված տոմոգրաֆը: Հատուկ հաղորդիչները ֆիքսում են գլխուղեղի արյան շրջանառության փոփոխությունները եւ դրա առանձին մասերի ակտիվությունը, իսկ հատուկ ալգորիթմը ապակոդավորում է այդ տեղեկատվությունը եւ տառերի վերածում:

Կամավորների հետ կատարած փորձերը ցույց են տվել, որ նոր տեխնոլոգիան բավական հաջող «կարդում է մտքերը»: Փորձի մասնակիցները մտովի պատասխանել են գիտնականների հարցերին` մտքում, հատուկ մեթոդաբանության համապատասխան, պատկերացնելով յուրաքանչյուր տառ: Սարքի գրանցած պատասխանները իմաստալից էին, եւ հազվադեպ էր գիտնականների սրբագրման կարիքն զգացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ