News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ից մեկնարկել են Հայաստանի վաղ երկրագործական ամենից նշանավոր հուշարձաններից մեկի` Շենգավիթի հենագիտական պեղումները: Պեղումներն իրականացնում են հայկական եւ հայ-ամերիկայն 2 արշավախմբեր:Որպես պեղումների ձեռնարկող հանդես են եկել Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ  ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ամերիկյան կողմը ներկայացնում է  Փենսիլվանիայի Ուայդների համալասարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միթչել Ռոթմանը: Հայկական արշավախումբը ղեկավարում է պատմ. գիտ. դոկտոր Հակոբ Սիմոնյանը:

Պեղումները նպատակ են հետապնդում բացահայտել հնավայրում պաշտպանական համակարգի առկայությունը, ինչպես նաեւ կատարել նոր ճշգրտումներ ճարտարապետական կառույցների եւ շերտագրության վերաբերյալ: Նախատեսվում է նաեւ հայտնաբերված կառույցների որոշ հատվածների ամրակայում:

Պեղումները կշարունակվեն մինչեւ 2012թ. օգոստոսի 10-ը: Շուրջ 50 անդամներից բաղկացած արշավախմբերը համալրված են ոչ միայն բազմադիսցիպլին ուսումնասիրությունների համար անհրաժեշտ մասնագետներով, այլ նաեւ ՀՀ բուհ-երի ուսանողներով:   Հետաքրքիր արդյունքների դեպքում պեղումները կարող են շարունակվել նաեւ աշնանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ