News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը երեք նոր անդամներ են համալրել: Տարեկան ժողովի արդյունքում վերընտրվել է տնօրեննեի խորհրդի կազմը, որում ընդգրկվել են երեք անկախ անդամներ` Բրայան Դիկին, Ժանո Կրեկեն եւ Մարկ Հոլցմանը:  Իրենց տեղերը լքել են ՄՏՍ-ի նախագահի խորհրդական Ռոն Զոմերը եւ «Սիստեմայի» նախկին ղեկավար Լոենիդ Մելամեդը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Խորհրդում վերընտրվել են ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկոն, խորհրդի փոխնախագահ Դմիտրի Զուբովը, կորպորացիայի  նախկին նախագահ, «Բաշնեվթի» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Գոնչարուկը, կորպորացիայի  նախկին փոխնախագահ Վյաչեսլավ Կոպովը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մեծ Բրիտանիայի կառավարության  առեւտրի եւ ներդրումների հատուկ ներկայացուցիչ Ռոջեր Մանինգսը,  կորպորացիայի նախկին  նախագահ Եվգենի Նովիցկին, «Alcatel»-ի նախկին նախագահ Սերժ Չուրուկը եւ կորպորացիայի նախագահ Միխայիլ Շամոլինը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենի խորհրդում վերընտրվել էր  նաեւ 2011թ. հունիսին:

«Սիստեմա» ԲՖԿ-ն ռուսաստանյան խոշորագույն դիվերսիֆիկացված հոլդինգներից է, որը միավորում է հեռահողորդակցության, տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առեւտրի, մեդիայի, բանկային եւ առողջապահական  ոլորտի ընկերությունների: Հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկոն է (62,18%): Կորպորացիան ստեղծվել է 1993 թ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ