Այսօր` հուլիսի 3-ի առավոտյան հայտնաբերված մեծ քանակությամբ զենքը եղել է«Երկրապահ» կամավորականների միության Կենտրոնի նախկին բաժանմունքի տանիքում: 

Ոստիկանությունը հայտնաբերել է հակատանկային ականներ, նռնակներ, պայթուցիչներ, ճայթիչներ, քիմիական քողարկիչներ:

Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը,  իրավապահները փորձում են պարզել, թե ում է պատկանել նման մեծ քանակությամբ զինամթերքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում  շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել: