News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չորս տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է` ներման դիմում գրի Սերժ Սարգսյանին եւ ազատ արձակվի: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Այս տեղեկությունը մեր թղթակիցը փորձել է ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանից: Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկայում նման բան կարող է լինել` «Հժ»-ի հարցին Գեւորգյանը պատասխանել է. «Անկեղծ ասած, նման հարց իրեն չեմ տվել, հիմա վախենամ` ես ինչ-որ կարծիք հայտնեմ ու մի տեսակ ճիշտ չստացվի»: Իսկ հնարավո՞ր է, որ առանց ձեզ հետ համաձայնեցնելու միանգամից ներկայացնի` հարցին Գեւորգյանը պատասխանել է. «Հնարավոր է, նման հարց ինձ հետ չի քննարկել, հիմա որեւէ բան չեմ կարող ստույգ ասել»: Իսկ, երբ հարցը կրկնվել է, պաշտպանը հավելել է. «Բացառում եմ, մտածում եմ, որ պետք է ինձ ասեր, քննարկեր ինձ հետ, դրա համար լուրջ չեմ համարում այդ բաները, ինքը ինձ կասեր անպայման»: Թամամյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ