News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի  հյուսիսում կործանվել են Մեծ Բրիտանիայի օդուժին պատկանող երկու Tornado  կործանիչներ: Նրանցից մեկն ընկել է Հյուսիսային ծովը, երկրորդ ինքնաթիռի կործանման վայրն առայժմ չի հայտնաբերված:

Խնդիրներ են ծագել նաեւ անձնակազմի որոնման հետ կապված: Յուրաքանչյուր ինքնաթիռում կար 2-ական մարդ: Երկու մարդկանց  հաջողվել է կենդանի հայտնաբերել, եւ նրանք տարհանվել են ուղղաթիռով: Եվս երկու զինվորականների  որոնումը  հուլիսի 3-ի երեկոյան դադարեցվել է վատ եղանակի պատճառով:

Միանգամից երկու ինքնաթիռների կործանման պատճառները առայժմ անհայտ են մնում:

Սա  արդեն առաջին պատահարը չէ կապված վերջին երկու տարիների ընթացքում Tornado ինքնաթիռների հետ: 2011 թ. հունվարին  նույն  զինվորական բազայի ինքնաթիռը  փորձարարական  թռիչք էր իրականացնում  եւ ընկել էր տեխնիկական պատճառներով: Այն ժամանակ օդաչուն կենդանի էր մնացել, իսկ հետաքննությունը ցույց էր տվել, որ նրա գործողությունների մեջ սխալներ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ