News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 4-ի առավոտյան, Ազգային ժողովի 4 խմբակցությունների (ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ) ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես դիմում է փոխանցվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` կապված «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի գործի հետ:

Դիմումում մասնավորապես ասվում է.

«Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է  ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն առաջացրել է գերլարված իրավիճակ:

Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաեւ օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ